Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամեն ինչ սեփական PR-ի համար

Ամեն ինչ սեփական PR-ի համար
11.09.2014 | 19:27

Ամառվա ընթացքում թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ ՀՀ սահմանամերձ շրջաններում տեղի ունեցան հրադադարի խախտման դեպքեր: Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը մարդկային կորուստներ ունեցան:

Իշխանության ներկայացուցիչներն այցելեցին ԼՂ և ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, նույնիսկ ականատես եղանք, թե ինչպես են որոշ մարզպետներ գիշերում զինվորների հետ՝ հընթացս այն վերածելով սեփական PR ակցիայի:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հետևություններ են արվել իրավիճակը վերլուծելուց հետո:
«Մենք շատ ցավով ենք տանում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը զինված ուժերում, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ մահվան դեպքերը նվազել են»,- ասաց նա, հավելելով, որ բյուջետային քննարկումների ժամանակ պատրաստվում են առաջ քաշել պաշտպանական ոլորտի բյուջետային ծախսերն ավելացնելու հարցը:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ